00:00:00

Մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները բորբոքում են արցախցիների դեմ տրամադրություններ. հայտարարություն

11:16, 23 մարտ 2025 Բլոգ

Ցավալիորեն արձանագրում ենք, որ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները բորբոքում են արցախցիների դեմ տրամադրություններ, ինչն, անշուշտ, դատապարտելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը:

«Ժամեր առաջ, արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորվում են ընդգծված հետապնդումներ ու խտրական վերաբերմունք արցախցիների հանդեպ, ինչն, անշուշտ, անընդունելի է ու դատապարտելի։ Վկայակոչելով մի շարք ցցուն օրինակներ՝ փաստաբան Ռոման Երիցյանը կոչ է անում ժամը 14:00-ին, հավաքվել բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն արցախցիների ոտնահարվող իրավունքների։ Ցույցը մեկնարկելու է Երևանի քննչական կոմիտեից (Մամիկոնյանց 46/5) և երթով շարունակվելու է մինչև Ներքին գործերի նախարարության շենք։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը»՝ իր համերաշխությունը հայտնելով Ռոման Երիցյանին, կոչ է անում բոլորին՝ միանալ երթին և մեր հռչակած մեծ հանրահավաքին ընդառաջ նույնպես բարձրաձայնել անարդար գործողությունների դեմ»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31