00:00:00

Արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին. Թորոսյան

11:50, 21 մարտ 2025 Բլոգ

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.

«Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին, ովքեր տասնամյակներ շարունակ տնտեսական ու այլ դժվարություններ են կրել երկու հարևանների կողմից շրջափակման և մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ դադարեն մտածել և իրականացնել հարաբերությունների կարգավորում վերջիններիս հետ՝ անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել դա։

Արդյո՞ք նրանք, ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր, և ոչ թե Արմավիրում, Կապանում, Դիլիջանում, Գյումրիում կամ Վանաձորում, իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման և հակամարտության մեջ։

Ինձ համար պատասխանը միշտ եղել է ակնհայտ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում։

Հ.Գ. ինչքան էլ մենք շատ սիրենք մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են աշխարհի այլ երկրներում, այնուամենայնիվ մենք պետք է անկեղծ լինենք հենց ինքներս մեզ հետ»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31