00:00:00

«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է․ Արմեն Հարությունյան

16:21, 19 մարտ 2025 Բլոգ

ՀՀԿ Ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Մարտի 21-ին Վարդենիսում Հայաստանի առաջին տիկինը պատրաստվում է հանդես գալ «Մնացել ենք 5-րդ դարում» թեմայով բանախոսությամբ, սակայն սահմանամերձ դարձած այս համայնքում մարդիկ ամեն օր ապրում են տագնապով՝ չիմանալով՝ իրենց քաղաքը կհայտնվի՞ հերթական զիջումների «բանակցային փաթեթում», թե՞ ոչ:


Արցախի կորստի հետևանքները դեռ չեն մարսվել, սահմանները մնում են անորոշ, իսկ ամենակարևոր հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ ենք ստանում այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» դիմաց։

Ո՞վ և ինչպե՞ս է երաշխավորում Հայաստանի ինքնիշխանությունը, եթե մյուս կողմում շարունակվում են նախապատրաստվել նոր զիջումներ։


Եվ այս ամենի կողքին ունենք  իշխանության քարոզած «նորաձև» կրթական մոտեցումները։ Արդյո՞ք ազգային մտածողությունը համարվում է հետադիմական։ Մի՞թե կրթվելը նշանակում է հրաժարվել սեփական պատմությունից, մշակույթից, արժեքներից՝ զուտ «նորաձև» լինելու համար։
Ինչպե՞ս եղավ, որ մեր «Ոսկե դարը» այլևս արդի չէ կրթական ծրագրերում։


Իշխանությունը, որը փորձում է խրատել հասարակությանը կրթության մասին, նախ պետք է ինքը սովորի։ Բայց ոչ թե մագիստրոսական ծրագրերում, այլ ազգային մտածողության և պետություն կառավարելու արվեստում։

Կրթվելը նորաձևություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն, բայց դա չի նշանակում մոռանալ, թե ով ենք մենք։


Մենք 5-րդ դարում չենք մնացել, բայց չենք էլ պատրաստվում մեր ազգային ինքնությունը թողնել 21-րդ դարի կասկածելի «բանակցությունների» պատանդը դառնալու համար։

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30