00:00:00

Ադրբեջանի միապետի համար ԱՄՆ-ի հայանպաստ պահանջն անընդունելի է, այլ հարցում խոշոր զիջո՞ւմ են ստանում

21:25, 18 մարտ 2025 Բլոգ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ 

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցն Ադրբեջանից պահանջել է այնտեղ պահվող հայ "բանտարկյալների" ազատ արձակումը։
 
Հայաստանում շատերն այդ պահանջն անկեղծորեն են ընկալել, համարելով, որ ԱՄՆ ներկայիս, նաեւ նախորդ, վարչակազմի համար ընդունելի է Գազայի տասնյակ հազարավոր պաղեստինցիների սպանությունները, մեկուկես միլիոն պաղեստինցիների արտաքսումը Սոմալի, Արցախի էթնիկ զտումները, բայց, այ, հայ բանտարկյալների ազատ արձակման հարցում հումանիզմի ու էմպատիայի դրսեւորման զգացմունք է ժայթքել։
 
Ադրբեջանի միապետի համար նախապես հայտնի անընդունելի պահանջ է Ուոլցը ներկայացրել։ Առաջանում է հարց, ինչի՞ համար։
 
Միջազգային հարաբերություններում, ինչպես կրիմինալ աշխարհում, կա մեթոդոլոգիա, առաջ քաշել շատ ցավոտ, անընդունելի պահանջ, մեկ այլ հարցում խոշոր զիջում ստանալու համար։
 
Այս է հարց, իրականում ինչ մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին, ակնհայտորեն նման անընդունելի պահանջ դնելով։ Այ այստեղ է ողջ ինտրիգը։
 
Վստահորեն կարող ենք եզրակացնել, որ իրական պահանջն ուղղակիորեն մեզ հետ կապ չունի»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31