00:00:00

Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ, իսկ ռեպրեսիվ շոուները այդ ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար են․ Զաքարյան

22:49, 12 մարտ 2025 Բլոգ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«2018 թվականից առ այսօր շարունակվում է Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների արշավը: Մարդիկ դատարաններում կամ իրավապահ համակարգի թիրախում են հայտնվում հիմնականում այն բանի համար, որ շարունակում են իրենց պայքարը Հանրապետականի շարքերում՝ լինելով կուսակցության անդամ կամ համակիր:

Իհարկե, միայն ՀՀԿ-ով Նիկոլը չի սահմանափակվում և իր ռեպրեսիվ ապարատը կիրառում է բոլոր ընդդիմադիր ուժերի և իր ապազգային քաղաքականությանը հակադրվող անձանց նկատմամբ, այդ թվում նաև՝ ապաքաղաքական անձանց:

Այս ընթացքում՝

ա) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ երրորդ շինծու մեղադրանքն է նախաձեռնվում, էլ չասեմ բազմաթիվ այլ գործերով հարցաքննությունների մասին,

բ) մեկ տասնյակից ավելի Հանրապետականների և համակիրների դեմ հարուցվել են միջազգային հետապնդումներ,

գ) տարատեսակ պատրվակներով կալանավորվել և/կամ դատական գործընթացների մեջ են ներքաշվել հարյուրավոր Հանրապետականներ (այդ թվում ԳՄ և խորհրդի անդամներ)՝ հանրապետության տարբեր կառույցներից,

դ) մեկ տասնյակից ավելի Հանրապետականների և համակիրների նկատմամբ տարբեր ժամկետներով կիրառվել և կիրառվում են կալանքի ձևեր,

ե) Շուրջ 330 երիտասարդներ և տարածքային կազմակերպությունների ՀՀԿ անդամներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ (նրանցից շատերը՝ մի քանի անգամ),  որոնց նկատմամբ կիրառվել են վարչական սանկցիաներ:

Սա է մեր «բերած» Նիկոլի և ՀՀԿ-ի փոխհարաբերությունները: Ոմանց երևակայությամբ, վերջերս նույնիսկ «ակնարկվեց», իբր ՔՊ-ն կապ է պահում ՀՀԿ հետ (տես՝ 5TV, մարտի 7, 2025թ):

Ինչևիցէ...

Հ.Գ. - Ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումները ՔՊ համար ունեցել են և ունեն մեկ նպատակ՝ պահել իրենց ազգակործան կառավարչությունը  և այն ծառայեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին: Ցավն այն է, որ Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ: Իսկ ռեպրեսիվ շոուների հաջորդ սեզոնն այդ ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար է»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31