00:00:00

Նիկոլը ստեղծել է իր համար մի իրականություն, որին հավատում է, բայց իրականում նա սկսել է վախենալ Սերժ Սարգսյանի ստվերից. Տիգրան Վարդանյան

16:20, 12 մարտ 2025 Բլոգ

Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական շինծու քրեական գործն է հարուցվել: 

 

Ինչպես նախորդ դեպքում եմ ասել, որ շինծու է, այդպես էլ հիմա եմ ասում: Ինչպես նախորդ դեպքում եմ ասել, որ վստահ եմ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի տակ ուրիշ միտք կա, նույնն էլ հիմա եմ ասում: Ու նաև ասեմ հետևյալը` Նիկոլը ստեղծել է իր համար մի իրականություն, որին հավատում է, բայց իրականում նա սկսել է վախենալ Սերժ Սարգսյանի ստվերից: Սերժ Սարգսյանը դարձել է իր մղձավանջը: Նա շատ լավ հասկանում է, որ Նախագահը շարունակելու է իր պայքարը ու չի ներելու ոչ մեկի Արցախի ճակատագրի համար, Հայ ժողովրդին այսքան նվաստացնելու համար ու մի օր, շախմատային լեզվով ասած, «Մատ» անելու բերկրանքը հասցնողներից մեկն է լինելու, եթե ոչ «Մատ» անողն, այս դավադիր իշխանություններին: 

 

Նիկոլ, ճի´շտ ես անում, որ վախենում ես, բայց ես խորհուրդ կտայի, որ սարսափեիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր