ՊԵԿ-ը հայտարարել է, որ 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը, երբ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարագրի, իրենց իրավունքները պաշտպանելու և անհարկի չհարկվելու թեմայով։
❗Ստացվում է, որ պետությունն իր սեփական ժողովրդի հաշվին բիզնես է անում, երբ ահռելի ժամանակ կար ոչ միայն այս անհեթեթ նախագիծը չեղարկելու, այլ նաև դրա վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու։
❗Հիմա ինչպե՞ս ևս մեկ անգամ չփաստել, որ ՀՀ իշխանությունները «քաղաքացիների գրպանում են»։