00:00:00

Մանե Թանդիլյանը շարունակում է մնալ բժիշկների վերահսկողության տակ

09:18, 09 մարտ 2025 Բլոգ

Արդեն 9 օր շարունակ հացադուլ անող Մանե Թանդիլյանի առողջական վիճակը երեկ երեկոյան վատթարացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց և այս պահին էլ շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Այս մասին  ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։


«Կրկին նրա մոտ կա հաճախասրտություն, գլխացավ, օրգանիզմը ջրազրկվել է։  Վիճակն էլ նախորդի համեմատ ավելի վատ է: Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը, սակայն Մանե Թանդիլյանը հրաժարվում է»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։


Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլ է անում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի։ Նա նաև կոչ է անում Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, որը նա սկսել է փետրվարի 19–ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր