00:00:00

ՔՊ-ական իշխանությունը պետբյուջեից իրեն ճոխ պարգևատրում է, սակայն համայնքապետարաններին արգելել է կարիքավորներին դրամական աջակցություն ցուցաբերել․ Սարգսյան

13:34, 08 մարտ 2025 Բլոգ

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․

 

«ՔՊ-ական իշխանությունը պետբյուջեից իրեն ճոխ պարգևատրում է, սակայն համայնքապետարաններին արգելել է համայնքների բյուջեից կարիքավորներին դրամական աջակցություն ցուցաբերել։

 

Կառավարությունը համայնքապետարաններին հրահանգել է 2024թ․ դեկտեմբերի 1-ից համայնքների բյուջեից դրամական աջակցություն չցուցաբերել սոցիալապես անապահով, բուժման և այլ կարիքներ ունեցող համայնքի բնակիչներին։ Նման օգնություն կարող է իրականացվել միայն համայնքապետարանների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։

 

Համայնքի բյուջեն տնօրինում է համայնքի ավագանին, կառավարությունն ի՞նչ գործ ունի համայնքի բյուջեն ծախսելու, համայնքի կարիքավոր բնակիչներին ֆինանսապես աջակցելու-չաջակցելու հետ։

 

Կառավարությունը նաև համայնքապետարաններին հրահանգել է կիսով չափ կրճատել համայնքապետարանների ծառայողական ավտոմեքենաների թիվը։ ՔՊ-ական իշխանությունն ինքն իրեն պարգևատրում է միլիարդավոր դրամների պարգևավճարներով, իսկ համայնքապետարաններին արգելել է օգնել սոցիալապես անապահով մարդկանց։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սիրում է բոլորին, խոնարհվում բոլորի առաջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր