00:00:00

Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է․ Տիգրան Աբրահամյան

05:19, 06 մարտ 2025 Բլոգ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերից:
 
Սա տրամաբանական է նրանով, որ մինչ այդ, իր ուղերձով Վարդանյանը տեղեկացրել էր, որ նախաքննության փուլում, իրեն ընդամենը մի անգամ են հարցաքննել և ցուցմունքներ տալուց հրաժարվելուց հետո, իր անունից կեղծ ցուցմունքներ են գրվել:
 
Կեղծ ցուցմունքների վրա հիմնված կեղծ դատավարություն, որը ծայրից ծայր քաղաքական է:
Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով/տեսանյութերով է տեսանելի:
 
Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանք գտնվում են ահաբեկչական երկրում, որտեղ շարժվում են ջունգլիի կանոններով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր