00:00:00

Հիշելով Սումգայիթի զոհերին՝ պարտավոր ենք պայքարել և թույլ չտալ, որ նման ողբերգություններ կրկնվեն. Նաիրի Սարգսյան

18:19, 28 փետրվար 2025 Բլոգ

 

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ և կազմակերպմամբ իրականացված հայերի զանգվածային ջարդերը անջնջելի սպի են հայ ժողովրդի պատմության մեջ։
Այս ոճրագործությունը հանգեցրեց տասնյակ հայերի սպանության, հարյուրավորների վիրավորման և շուրջ 18,000 հայերի բռնի տեղահանման։ Ցավոք, այդ հանցագործությունները մինչ օրս չեն ստացել համարժեք միջազգային դատապարտում, իսկ կազմակերպիչները մնացին անպատիժ։
Այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները, մի շարք հայ զինվորականներ Ադրբեջանում պահվում են որպես պատանդ, ենթարկվում են ապօրինի կալանքի, նվաստացումների և կեղծ դատավարությունների, կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքն ու մարդու հիմնարար իրավունքները և սա հայ ժողովրդի ամոթն է։
Ադրբեջանի այս գործողությունները նպատակ ունեն կոտրելու հայի կամքը և հայ ժողովրդին։
Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից էթնիկ զտման և հակահայ քաղաքականությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին և բոլոր համախոհներին արձագանքել այս անարդարություններին և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։
Հիշելով Սումգայիթի զոհերին՝ պարտավոր ենք պայքարել արդարության համար և թույլ չտալ, որ նման ողբերգություններ կրկնվեն։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30