00:00:00

Կներեք, որ հարստություն չեմ դիզել, մեղավոր եմ․ Նազելի Բաղդասարյանն՝ իրեն հասցված վնասի չափի մասին

17:16, 28 փետրվար 2025 Բլոգ

 

 

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի, իր տնից 50 հազար դոլարի գողություն են արել։

«Լրատվամիջոցներին արտահոսք ապահովողներին խորհուրդ կտամ գոնե վնասի իրական չափը նշեն, ոչ թե քսանապատիկ ավել, հորինվածքն էլ  արժանահավատ պետք է լինի, չէ՞։

Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել, և առանձնակի խոշոր չափերի վնաս չի հասցվել։
Մեղավոր եմ, ինչ խոսք։

Էն ինքնահռչակ քաղաքապետացուին էլ ասեք, հաջորդ և մնացած բոլոր դեպքերում, երբ իմ անունը աջ ու ձախ կտա, կատարվածի համատեքստում՝ հրճվանքը չզսպելով կվայրահաչի, թող նաև քաջություն ունենա պարզաբանի, թե քրեական գործերով քանի գույք է իրեն վերագրվում, ապօրինի գույքի բռնագանձմամբ քանի շենք, շինություն ու գույք է կապվում իր և իր մերձավորների հետ։

Հա, մի բան էլ, խեղճն էնքաաաան անճար էր, որ 2018-ից հետո՝ պատգամավոր եղած ժամանակ, ի տարբերություն ինձ, ԱԺ-ից բնակարանային վարձի փոխհատուցում էր ստանում։ (Լրագրողները կարող են հարցում անել ԱԺ)

Թե բա, պետության փողերով հարստացածները»,- Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30