00:00:00

Ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել. Հակոբ Արշակյանը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին

11:03, 28 փետրվար 2025 Բլոգ

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել ծաղկավաճառի հետ երկխոսության մասին:

Մեկնաբանությունների բաժնում քաղաքացիներից մեկը Արշակյանին հիշեցրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ու հարց հնչեցրել. «Իսկ ձեր թիմին որևէ մեկը չի՞ բացատրում Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցով զբաղվելու կարևորությունը…»։

Ի պատասխան՝ Արշակյանը նշել է, թե աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։

«Շնորհակալ եմ հարցի համար։ Ռազմագերիների և պահվող անձանց հարցով զբաղվելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։ Աշխատանքի արդյունքում տասնյակ անձինք վերադարձել են Հայաստան և աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։

Այս հարցում անհրաժեշտ է առաջնորդվել չվնասելու սկզբունքով, և ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել»,- պատասխանել է ԱԺ փոխնախագահը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30