00:00:00

ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին․ Մամիջանյան

23:59, 26 փետրվար 2025 Բլոգ

ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
 
Երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում, բացի «սենյակում փղից» և «ամուսնություն-ամուսնալուծություն» թեմաներից, մի ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Ամփոփիչ հայտարարության տեքստի համար ես ներկայացրել էի 9 առաջարկ, որոնցից մեկը վերաբերվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը և բառացի մեջբերված էր 2015 թվականին ՀՀԿ ջանքերով Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևից (դա արել էի առաջարկի ընդունման հավանականությունը բարձրացնելու համար):
Նկարում այդ առաջարկի քվեարկության պահն է. ինչպես տեսնում եք՝ բացի ընդդիմադիրներիցս (ևս երկուսը կադրում չեն երևում) առաջարկին կողմ են քվեարկում Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:
Այսինքն՝ եվրոպացիները կողմ էին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջարկին, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:
Ներկայացված առաջարկի տեքստը, ինչպես նաև տեսագրության հղումը՝ մեկնաբանություններում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30