14:40:22

Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է․ Տիգրան Աբրահամյան

09:07, 25 փետրվար 2025 Բլոգ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել:
 
Դրանք են` երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետ քաշմանը:
 
Չնայած սրան, Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձն ապահովել, գնալ ապառազմականացման և այլն:
 
Համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30