00:00:00

Հավերժ փառք արցախյան պատերազմներում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս նահատակված մեր հայրենակիցներին

17:35, 24 փետրվար 2025 Բլոգ

2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:

Պատերազմից հետո մերոնք նոր բնագիծ էին ձևավորում, փորձում ծառայություն կազմակերպել՝ նոր իրողություններին համահունչ:

2023 թվականի սեպտեմբերյան գործողության ժամանակ էլ մարտունեցիները պատվո մարտ մղեցին, տասնյակներով տապալեցին ադրբեջանցիների հարձակումները տարբեր ուղղություններով:

Մինչև վերջին պահն էլ մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանագիծը` չթույլատրելով ադրբեջանցիների մուտքը շրջանի բնակավայրեր:

Ցավոք, ինչպես նախորդ պատերազմներում, մեր շատ հայրենակիցներ իրենց առաքելությունը կատարեցին սեփական կյանքը զոհաբերելու գնով:

Հավերժ փառք արցախյան բոլոր պատերազմներում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս նահատակված մեր հայրենակիցներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր