00:00:00

Բելառուսում ձերբակալված հայ բլոգերն ազատության մեջ է. Ծառուկյանի ողջունելի քայլը և հայ-բելառուսական ճգնաժամի հաղթահարելի լինելը. Սուրեն Սուրենյանց

20:54, 23 փետրվար 2025 Բլոգ

Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է. գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ ու զգայուն էր»:

Եվ ահա, հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է:

Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն դարձնել հատկապես երկու գործոնների վրա:

Առաջին, հայ- բելառուսական հարաբերությունների ճգնաժամի մասին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պնդումները, մեղմ ասած, չափազանցություն են:

Եթե Հայաստանում ադեկվատ իշխանություն լինի, Մինսկի հետ հնարավոր են կանխատեսելի և բնականոն հարաբերություններ, մանավանդ, Հայաստանն ու Բելառուսը երեք միությունների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, անդամներ են:

Երկրորդ, եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ լինեն, հավուր պատշաճի հնարավոր է զբաղվել Հայաստանի քաղաքացիների իրավունքների հարցերով, եթե նույնիսկ նրանք Բաքվի բանտերում են»,-գրում է քաղաքագետը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30