23:46:26

ՔՊ-ն մրմռում է, հոգեցնցումների մեջ է․ Արթուր Խաչատրյան

18:48, 22 փետրվար 2025 Բլոգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«ՔՊ-ն մրմռում է․․․ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում  սիրային մտերմիկ հանդիպում են ունենում թուրքերի հետ։ Միակ ընդդիմադիր պատգամավոր  Լիլիթ Գալստյանը, բնականաբար, սիրող սրտերի հանդիպմանը չի մասնակցում։ Փոխարենը նստաշրջանին իր ելույթներով պահանջում է, որ ԵԱՀԿ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Բաքու, անդրադառնում է Բաքվում հայ գերիների դեմ կիրառվող կտտանքներին ու դատավարություն կոչվող ֆարսին, քննադատում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը։

ՔՊ-ականներն այս ամեն ինչը այլևս չեն կարողանում կոծկել, թաքցնել հայ ժողովրդից։ Իրենց ելույթները կան, իրենց «խաղաղության» աղերսները կան․․․․ Բա պիտի լրատվամիջոցներին ու ընդդիմադիրներին քննադատեն, որ իրենց դիմակը պատռում են։ Այնպես որմ իրենց հոգեցնցումները շատ բնական են, մի զարմացեք»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30