00:00:00

Փաստորեն առատ ձյունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարում՝ կաթվածահար դարձնելով քաղաքը. Սուրեն Սուրենյանց

12:41, 21 փետրվար 2025 Բլոգ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքի իր էջում գրել է. 
⚡️⚡️⚡️Ավինյանի «արջի քունը» 
 
Երեկ Երևանում առատ ձյուն եկավ:
Ձմեռ է, պատահում է:
 
Ամենաշատը երեխաներն են ուրախացել. համ ձյուն է եկել, համ էլ՝ դպրոց չեն գնում:
 
Այստեղ թեման լրջացնենք. փաստորեն առատ ձյունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարում՝ կաթվածահար դարձնելով քաղաքը:
 
Սա առնվազն նշանակում է՝ քաղաքի կառավարումն արդյունավետ չէ, ենթակառուցվածքները կայացած չեն, չնայած սպասվող ձյանը՝ համապատասխան ծառայությունները կրկին ու կրկին պատրաստ չեն:
 
Օրինակ, ինչո՞ւ ձյունն այնպիսի «արտակարգ դրություն» մտցրեց, որ քաղաքային տրանսպորտի զգալի մասը չկարողացավ գիծ դուրս գալ, ինչի հետևանքով էլ, ի դեպ, դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում:
 
Եթե ամեն բան եղանակի վրա բարդենք, ապա հյուսիսային երկրների մեծ մասը ձմռանը պետք է «արջի քուն» մտնի:
 
Ուրեմն, ո՞րն է Ավինյանի «արջի քուն» մտնելու պատճառը:
 
Մեր քաղաքապետի չի՞ ուզում այս հարցի պատասխանը տալ:
 
Երբ մոտենանք անկեղծության մոգական պահին, ապա կպարզվի, որ նոր ավտոբուսների մեծ մասը ձմեռային անվադողեր չունեն: Թե բա՝ որակյալ սպասարկում, տրանսպորտի թանկացում, ֆլան- ֆստան...
Իսկ եթե ավելի անկեղծանանք, Երևանը պարզապես քաղաքապետ չունի...

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30