00:00:00

Գտնում ես Վարդանիկին, խնդրում, առաջադրվի հետո բեմադրում «մեծ» ձերբակալությունը, բաց թողնում, և արդյունքում ստանում «ընդդիմադիր»

21:40, 20 փետրվար 2025 Բլոգ

 
 
Վարդանիկին բերման ենթարկելու էժանագին շոուն զավեշտի նոր մակարդակ է։ Մարդ, որը տարիներ շարունակ Գյումրին վերածել է բեսպրեդելի օջախի, ձերբակալվեց ոչ թե սպանությունների, թալանի, գողության կամ քաղաքի ավերման համար, այլ… ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եվ ի՞նչ եղավ հետո՝ նույն թատրոնի տրամաբանությամբ ազատ արձակվեց։
Այսպես կոչված «ոստիկանության գործողությունը» սովորական բեմականացում էր, որը ոչ թե հանցավորության դեմ պայքարի, այլ իշխանության հերթական ձախողման կոպիտ քողարկման նպատակ ուներ։ Գյումրեցուն փորձեցին համոզել, թե իբր քաղաքում օրինականության համար պայքար է տարվում, բայց իրականում սա ընդամենը քաղաքական ֆարս էր՝ պատրաստված իշխանական խոհանոցում։
-Եթե սեփական թեկնածու նույնիսկ չունես,
-Եթե քաղաքի զարգացման ծրագիր չունես,
-Եթե պաշտոնավարումդ ձախողել ես,
Եթե վարկանիշ կատեգորիկ չունես,
Ի՞նչ ես անում՝ գտնում ես Վարդանիկին, խնդրում, որ առաջադրվի քաղաքապետի թեկնածու, հետո բեմադրում «մեծ» ձերբակալությունը, արագ բաց թողնում, և արդյունքում ստանում «ընդդիմադիր», որի պիտանելիությունը հենց այդքանով էլ ավարտվում է։
Այ հիմա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Դուք հենց Վարդանիկի նման «ընդդիմադիր» էլ արժանի եք։
Բայց սպասեք… ամեն ինչ դեռ առջևում է։
 
Արման Բաբաջանյան

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30