00:00:00

Բաքվի բանտից միջազգային հանրությանն ուղղված Ռուբեն Վարդանյանի հայտարարության մասին նամակներ եմ գրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին. Թանդիլյան

08:17, 20 փետրվար 2025 Բլոգ

«Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, ուշադրություն հրավիրել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ», - տեղեկացնում է «Ապրելու երկիր» կուսակցության  նախագահ Մանե Թանդիլյանը։

Նա ընդգծում է, որ միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ․

«Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր