00:00:00

37 տարի այս օրը սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը, այսօր պայքար է հայի գոյությունը պաշտպանելու համար

09:23, 20 փետրվար 2025 Բլոգ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«37 տարի այս օրը` սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը:
 
Այս շարժումը միայն Արցախի, նրա ինքնորոշման ու պայքարի մասին չէր, այն համազգային գործընթացի ամբողջությունն էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որը բերեց Հայաստանի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը, պատերազմում էլ` հայ ժողովրդի հաղթանակին:
 
Ի՞նչ ունենք այսօր: Պարտված ու պառակտված Հայաստան, հանձնված Արցախ և խորը հիասթափություն:
Արդյո՞ք մենք` որպես ժողովուրդ, սպառել ենք մեր պայքարի ու դիմադրության ռեսուրսը: Միանշանակ` ոչ:
Մեր հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների պայմաններում, ո՞րն է ելքը: Ճանապարհն առաջին հերթին անցնում է համարձակության, վճռականության ու դիմադրության միջով:
 
Այս ամենի թշնամին է վախկոտությունը, պառակտումը, փողն ու պաշտոնը կյանքի նպատակ հռչակելը, հիասթափությունը, հանձնվողականությունը, գաղափարներին ու ընկերներին դավաճանելը, դահիճների հետ գործ բռնելն ու ժողովրդի հետ պատահած դժբախտության հետ համակերպվելը:
 
Ուժ կգտնե՞նք վերածնվելու: Բացառապես կախված է մեզանից, որովհետև սա պայքար է հայի գոյությունը պաշտպանելու և ուժեղ պետություն կառուցելու համար:
 
Այս խորհրդանշական օրը առաջին հերթին պետք է հիշենք ու հարգանքի տուրք մատուցենք բոլոր այն անձանց, ովքեր պայքարեցին ու հաղթեցին:
Հավերժ փառք մեր նահատակներին»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30