00:00:00

Թուրքիան զիջել է իր դերը․ լավ լուր է, և ազգային ուժերը պետք է օգտվեն հնարավորությունից․ Թյուրքագետ

10:40, 19 փետրվար 2025 Բլոգ

ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թույրքագետ Վարուժան Գեղամյանը։

 

«Այդ կարևոր դետալներից մեկն, ըստ իս, այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։ Հիշեցնեմ, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։ Այժմ իրավիճակը փոխվել է։

 

Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցավ ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։

 

Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։

 

Այս ամենը՝ համադրված այլ մի շարք փաստերի հետ, փոքր լավատեսության հիմք է տալիս Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։ Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30