00:00:00

Սա պարզապես քաղաքական ձախողում չէ, սա ազգային խայտառակություն է. Հենրիխ Դանիելյան

19:48, 18 փետրվար 2025 Բլոգ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Նիկոլ Փաշինյանը իր էջում հայտարարել է, որ դատարանի վճռի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը վերադարձրել է 1 հա հայկական հող։

Հիշեցնեմ մեր հայրենակիցներին.
 

• ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում և պաշտպանեց այդ ազատագրված տարածքը 2016 թվականին, և ողջ ՀՀ տարածքը մնաց հայկական։

• Նիկոլ Փաշինյանը հանձնեց 20 000 հեկտար Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
 

• Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ հանձնեց Արցախը՝ 1 150 000 հեկտար, իսկ հիմա առանց ամաչելու խոսում է 1 հեկտարի վերադարձի մասին։

Սա պարզապես քաղաքական ձախողում չէ, սա ազգային խայտառակություն է:

Հ.Գ  
• 1 հեկտարի արժեքը = 18 000 000 դոլար

 • 1 քառակուսի կիլոմետր = 100 հեկտար, այսինքն՝ 1 կմ² արժեքը = 1 800 000 000 դրամ

Հաշվարկենք կորցրած տարածքների արժեքը.

 • 200 կմ² Հայաստանի ինքնիշխան տարածք = 200 × 1 800 000 000 = 360 000 000 000 դրամ

 • 11 500 կմ² Արցախի տարածք = 11 500 × 1 800 000 000 = 20 700 000 000 000 դրամ
Ընդհանուր արժեքը.

20 700 000 000 000 + 360 000 000 000 = 21 060 000 000 000 դրամ
(21 տրիլիոն 60 միլիարդ դրամ)

Սա մի ահռելի թիվ է, որը համարժեք է տարբեր մեծ պետությունների տնտեսության, և հենց այսքան է Փաշինյանի հանձնած հայկական հողերի գինը, եթե հաշվենք իր հաշվարկի տրամաբանությամբ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30