Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Այսօր Երևանի ավտոկանգառներից մեկում միջինից բարձր տարիքի գեր, շեկ ներկած մազերով մի կին կանգառում ավտոբուսի սպասողներին փորձում էր համոզել, որ ուղեվարձի թանկացումը չպետք է բոյկոտել, ասելով,որ 300-ի փոխարեն 150 դրամը նորմալ գին է, սոցիալական տարբեր խմբերի համար ուղեվարձի արտոնություններ կան, որ <<նախկինները>>՝ հարուստներն են բոյկոտը ղեկավարում։ Կանգառում ներկա բոլոր կանայք նախատեցին, պարսավեցին, շշպռեցին նրան։ Բոյկոտը թափ է հավաքել։ Տիգրան Ավինյան, կամաց վեշերդ հավաքիր, շուտով Նիկոլ Փաշինյանը քեզ Վարդավառի գառնուկի նման զոհաբերելու է։