00:00:00

Գերագույն գլխավոր կեղծարարը երկու ամիս առաջ ասում էր, թե 1994 թվականից բանակցել ենք «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու» շուրջ, այսօր էլ հայտարարում է, թե Հայդատական, պահանջատիրական ենք եղել․ Զուրաբյան

16:27, 11 փետրվար 2025 Բլոգ

ՀՀՇ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Հայաստանում անկախությունից հետո ստեղծված բոլոր կուսակցությունները «ՀՅԴ են եղել»։

«Գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Իսկ ինչու չեն անդամագրվել ՀՅԴ-ին, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իսկական դաշնակցականը»,- ասել է Փաշինյանը։

Լևոն Զուրաբյանն այս նորամուծության առնչությամբ գրել է հետևյալը․

«Գերագույն գլխավոր կեղծարարը հայտարարել է, թե Հայոց Համազգային Շարժումը նույնպես եղել է դաշնակցական գաղափարախոսության կրող (այսինքն հետապանդել է հայդատական, պահանջատիրական նպատակներ):

Երկու ամիս առաջ նույն մարդը ասում էր, որ 1994 թվականից բանակցել ենք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը:

Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր