00:00:00

Աճող սուտն ու մանիպուլիացիաները էլ արդյունք չունեն, երևում է իշխանական խմբակի դեմքը․ պատգամավոր

23:43, 10 փետրվար 2025 Բլոգ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․

 

«Մոդան փոխվում է.

անսահման պոպուլիզմն իր տեղը զիջում է վայրենի կապիտալիզմին։

 

Պրոգրեսիվ աճող սուտն ու հանրության մանիպուլիացիաները էլ արդյունք չեն տալիս։

Դիմակի տակից երևում է օրվա իշխանական խմբակի արդեն իրական և հրեշավոր դեմքը։

Հասանք տեղ։

 

Եվ ուրեմն, եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը։

 

Այլևս «մեղավոր են» հռչակվել բոլորը. աշխատող աղքատը, միայնակ կենսաթոշակառուն, անապահով ընտանիքի անդամը, փոքր բիզնեսով մի կերպ ապրող քաղաքացին, օրնիբուն աշխատող և մի կերպ գոյատևող գյուղացին, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցը, ում թոշակն ու նվազագույն աշխատավարձը այս տարի էլ չի բարձրանում, սակայն կրկնապատկվում է շրջանառության հարկը, օտարերկրյա դրամական փոխանցումները հարկվելու են, շարունակաբար աճում են գույքահարկն ու աղբահանության վճարը, տրանսպորտի ուղևարձը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները։

Եվ սա դեռ սկիզբն է ...»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր