ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Փաշինյանի իշխանությունը շարունակում է պետական միջոցները վերածել անձնական բիզնեսի։ Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, ինչն ակնհայտ կոռուպցիոն սխեմա է։
Անձնական կապերով միլիոնների շրջանառություն՝ պետության հաշվին։
Բյուջեի մսխում, երբ քաղաքացիները ստիպված են վճարել թանկացած գազի, ջրի, հոսանքի ու տրանսպորտի դիմաց։
Պետական կառավարման համակարգի քայքայում, որտեղ բարեկամական կապերն ավելի կարևոր են, քան օրենքը։
Հայաստանում համակարգային կոռուպցիան օրինականացվել է։
Ժողովուրդը աղքատանում է, իսկ իշխանությունը հարստանում՝ գողացված բյուջեի հաշվին»։