00:00:00

Կրկին խնդրի լուծումը փնտրելու փոխարեն, մեղավորներ ենք որոնում՝ հիմա էլ սփյուռքում. Մարուքյան

10:28, 05 փետրվար 2025 Բլոգ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Ինչո՞ւ ենք մեղադրում սփյուռքահայերին Փաշինյանի հետ հանդիպելու համար։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Նրան չեն ընտրել Նյու Յորքի, Լոսի կամ Դավոսի հայերը, և եթե մենք դեմ ենք նրա վարած քաղաքականությանը, ապա դա մեր խնդիրն է, ՀՀ քաղաքացիներիս խնդիրն է: 

Սակայն, մենք կրկին խնդրի լուծումը փնտրելու փոխարեն, մեղավորներ ենք որոնում՝ հիմա էլ սփյուռքում նրա հետ հանդիպողների մեջ: Սփյուռքը որևէ մեկին լավ կամ վատ ընդունելով լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ չի դարձնում: Խնդիրը Հայաստանում է, Հայաստանի քաղաքացիներինն է և պետք է լուծվի Հայաստանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր