00:00:00

Ղարիբ Բաբայանի դեպքով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը. ԱԱԾ նախկին տնօրեն

07:54, 02 փետրվար 2025 Բլոգ

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով հայերին վիրավորող երգը երգող օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար ձերբակալված Ղարիբ Բաբայանի հետ կատարվածում ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը առերևույթ է։

 

«Ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայնդեպս, այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է:

 

Հայաստանի Հանրապետության դատարանը իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված:

 

Սրանով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը, քննադատությունը, նաև մեսիջ էր նշված երկրներին, որ այս իմաստով մենք նոր իրավիճակ ենք ձևավորում և Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, շարունակենք համագործակցել...»,- գրել է Համբարձումյանը, ով այժմ փաստաբանական գործունեությամբ է զբաղվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր