00:00:00

Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում․ Վարուժան Գեղամյան

23:22, 01 փետրվար 2025 Բլոգ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը դիրքորոշում է հայտնել ադրբեջանցիների դեմ «անհանդուրժողականություն հրահրելու» մեղադրանքով հայրենազրկված արցախցի գիտնականին կալանքի տանելու որոշման կապակցությամբ․

«Հայաստանում այս րոպեներին ուզում են դատեն ու կալանավորեն մարդու, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրել էր տեսանյութ, որում երևում էր, որ մի քանի մարդիկ ադրբեջաներենով Երևանի գլխավոր հրապարակում երգում էին «Ղարաբաղի» մասին։ Շինծու մեղադրանքը՝ «ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն»։

Կրկնեմ։  Հայաստանի քաղաքացի հայ մարդուն, ով բողոքել էր այդ ամենի դեմ, ուզում են կալանավորել։

Նորից կրկնեմ։ Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում։

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում»,- գրել է Վարուժան Գեղամյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31