00:00:00

Հայազգի հայտնի դիմահարդար Գոհար Ավեստիսյանը ՌԴ հարկային ծառայությանը պարտք է գրեթե 2 մլն ռուբլի

11:54, 31 հունվար 2025 Ժամանց

Հայազգի հայտնի բլոգեր և դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարտք է Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությանը (FTS), այս մասին գրում է Super-ը։ Ավետիսյանի «Բյութի ակադեմիա» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 1,9 մլն ռուբլու հարկերի, տուրքերի և տուգանքների գծով պարտքեր։

2023 թվականի ապրիլին Ավետիսյանն ընդգրկվել է 32 միլիոն հետևորդ ունեցող բլոգերների ցուցակում, որոնց պատրաստվում էին ստուգել Ռուսաստանի իրավապահ մարմինները՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու համար։

Նրանց թվում էին նաև Դարիա Զոտեևան (Instasamka), Ռեգինա Տոդորենկոն, Եգոր Կրիդը, Վիկտորիա Բոնյան, Օքսանա Սամոյլովան, Դինա Սաևան, Անաստասիա Միրոնովան, Եկատերինա Ուսմանովան, Վերոնիկա Խացկևիչը, Ելենա Բլինովսկայան և Վալերիա Չեկալինա (Լերչեկ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր