00:00:00

Հրապարակում «Գարաբաղ» են երգում, Բաքուն անընդհատ սպառնում է և վիրավորում մեզ՝ որպես ազգ․ իրանագետ

23:52, 30 հունվար 2025 Բլոգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սոցցանցերում տարածվող տեսանյութին, որտեղ Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ անձինք ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղի» մասին։ Իրանագետը գրում է․

Հանրապետության հրապարակում «Գարաբաղ» են երգում, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլուխն անընդհատ սպառնում է և վիրավորում, մենք՝ որպես ազգ, մեզ նվաստացած ենք զգում և այլ բազմաթիվ՝ ոչ միայն արժանապատվության այլ նաև գոյութենական, խնդիրների լուծումը մեկն է և միայն մեկը։

Համազգային և համապետական ջանքերի և ռեսուրսների գերկենտրոնացմանբ հստակորեն ծրագրել և մեթոդաբար ու քայլ առ քայլ իրականացնել Ադրբեջան անվանումով քաղղկեղային գոյացության չեզոքացման անզուգաչափ  գործողությունը։

Մնացածը հեքիաթ է, որովհետև «կա՛մ մենք, կա՛մ դուք» պարզ և անպաճույճ բանաձևումն արվել է հենց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից, իսկ մենք ուղղակի չենք ցանկանում առերեսվել այս իրականությանը՝ տածելով սին հույսեր և ապրելով պատրանքներով։ 

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28