00:00:00

Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց․ Լիլիթ Գալստյան

16:20, 29 հունվար 2025 Բլոգ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ քպ առաջնորդը, քաղաքապետն ու տեղակալները փրփրաբերան ու քրտնամած հիմնավորում էին տրանսպորտի իրենց սահմանած գինը և մեր գրապանում մխրճված իրենց ձեռքը բխեցնում պետության շահերից։

Հիմա նահանջել են՝ իջեցնելով առաջարկի կեսին․․․
Փաստորեն հնարավոր էր․․․․թե՞ վստահ էիք, որ ձեր աղետալի դիլետանտիզմն ու անփառունակ կառավարումն անկասելի է ․․․

Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց․․․
Նույն քաոսն ու շիլաշփոթն է հայտարարագրերի մասով և առհասարակ բոլոր ոլորտներում․․․
Ու ձեր այս ողբերգական անկարողությամբ հավակնում եք
ազգ կրթել կամ անվտանգություն ապահովել․․․

Դուք վաղուց կորցրել եք ձեր քաղաքական և բարոյական կենսունակությունը։
Հ․Գ․ Լավ է, չեք հիմնավորում, թե թշնամուն չսադրելու համար էիք էդ գինը սահմանել․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր