00:09:31

Հայաստանի վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ. Վարդան Բալյան

23:22, 28 հունվար 2025 Բլոգ

«2018 թվականին վարչապետի աշխատակազմին պետբյուջեով հատկացվել է 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, որից ծախսվել է 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։

Նա նշում է.

«Նույն պատկերն ունենք այսպես կոչված հեղափոխական իշխանության մյուս բոլոր մարմինների պարագայում:

Ու այս համատեքստում դեռ հայտնվում են մարդիկ, ովքեր գործող կառավարության ֆինանսաբյուջետային քաղաքականությունը քննարկում են պետական-հանրային շահի տեսանկյունից:

Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտություն է կրել արտաքին և ներքին թշնամու դեմ պատերազմում ու նրան պարտադրվում է կապիտուլյացիոն ռազմատուգանք տարատեսակ հարկերի ու վճարների ավելացման միջոցով»։

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31