00:00:00

Դժբախտ ստրկամիտներին ներկայացնում են որպես բանակի հիմնադիրներ. Պարույր Հայրիկյան

23:21, 28 հունվար 2025 Բլոգ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսաւր տաւն է՝ Հայոց բանակի աւրը։ Ներկայ սերունդը տեղեակ էլ չէ և չի էլ կարող պատկերացնել, որ ընդամենը 35 տարի առաջ ունէինք արդէն Անկախ Հայաստանի իշխանութիւններ, որ դէմ էին ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ։ Նոյնիսկ կարգախաւս ունէին՝ «Մեր պաշտպանուածութիւնը մեր անպաշտպանուածութեան մէջ է»։ Սրանք ծնեցին այսաւրուայ իշխանակիրների նմաններին։ ԵՒ այն ժամանակ ԱԻՄ-ն էր պահանջում շուտափոյթ կերպով ազգային բանակ ստեղծել, ինչը աւգտագործեցին առաջին նախագահական ընտրութիւններում ընդդէմ նախագահի թէկնածուի տարածելով, թէ «Հայրիկեանն ուզում է կործանել ձեր զաւակներին»։ Նոյնիսկ պառլամենտական դատ սկսեցին ԱԻՄ-ի դէմ այն բանի համար, որ մենք թոյլ չէինք տալիս դատապարտել սովետական բանակից հրաժարուող հայ երիտասարդներին։ Այդ ընթացքում տասնեակ հազարաւոր հայ երիտասարդների շարունակում էին ուղարկել սովետական և ռուսական բանակ՝ համարելով իմաստութեան դրսեւորում։ Յետոյ երբ հասկացան կամ հարկադրեալ ընդունեցին, որ պէտք է բանակ ունենալ, այն աստիճանի էին բարոյազրկել իրենց՝ «մեզ բանակ պէտք չէ, ռուսը մեզ կը պաշտպանի» հիմարաբանութիւններով, որ մարդկանց մի մասը հակատրամադրուած էր։

Եւ հիմա, այսաւր այդ դժբախտ ստրկամիտներին կը ներկայացնեն որպէս բանակի հիմնադիրներ»:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31