00:00:00

Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է․ Թունյան

23:00, 28 հունվար 2025 Բլոգ

 

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում «Բանկային գաղտնիքի մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել․

«Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ:

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ

  • Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:
  • Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:
  • Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:
  • Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:
  • Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:

Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը): 

  • Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը: Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:

Մի հավատացեք ապատեղեկատվությանը»։

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31