18:46:28

44-օրյա պատերազմից ու Արցախի օկուպացիայից հետո հունվարի 28-ը շատերիս հոգին տակնուվրա է անում

10:47, 28 հունվար 2025 Բլոգ

44-օրյա պատերազմից ու Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, յուրաքանչյուր տարի, հունվարի 28-ի խորհրդանշական օրը, շատերիս սիրտն ու հոգին տակնուվրա է անում, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դեռ չեմ խոսում այն մասին, որ հանրային-քաղաքական դաշտում մոտեցումները տարբեր են այն հարցում, թե արդյո՞ք առհասարակ դեռ նշելու տոն կամ առիթ կա:

Ես կարծում եմ, որ հունվարի 28-ն այսօր ևս մեկ առիթ է հիշելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն անձանց, ովքեր մեր հայրենիքի համար ծանր օրերին ոտքի կանգնեցին, հայրենիքի պաշտպանի առաքելություն ստանձնեցին, միավորեցին իրենց ջանքերը զինված ուժեր կազմավորելու և այն կայացնելու համար:

Այն, որ մենք այսօր էլ պահպանում ենք հնարավորություն` քաղաքական անհրաժեշտ փոփոխությունների պարագայում, բեկում մտցնելու և մեր բանակն անհրաժեշտ զարգացման ու արդիականացման հուն վերադարձնելու համար, հիմքում ունեն այն ոգին, կամքն ու ջանքերը, որոնք դրվել են 90-ականների սկզբին:

Մեր բանակի կազմավորման ընթացքն անխոչընդոտ չի եղել և նրա կայացման ու անհրաժեշտ մարտունակության հասցնելու ընթացքն ուղեկցվել է լարված իրադարձություններով, մարտական գործողություններով, պատերազմներով և շատերն այս սրբազան ճանապարհին հերոսի մահով ընկել են:

2015 թվականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմական որոշում կայացրեց` Սրբադասելու 20-րդ դարի սկզբին, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության զոհերին:

Կարծում եմ` այսօր էլ, առնվազն քննարկելի է Սրբադասել մեր հայրենիքի անկախության և պաշտպանության համար նահատակվածներին, ովքեր իրենց գիտակցված առաքելությունն իրականացրել են` վճարելով իրենց, իրենց ընտանիքների և պետության համար ամենաթանկ գինը` մարդկային կյանքով:

Խորը հարգանք ու անսահման գոհունակություն բանակի հիմնադրման և կայացման գործում ավանդ ունեցած մեր հայրենակիցներին:

Հավերժ փառք մեր անմահ նահատակներին»:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31