00:00:00

Ինչու է աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը եկել Հայաստան

16:41, 27 մայիս 2018 Ժամանց

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևան է եկել «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում՝ մասնակցելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:  Երաժիշտը Հայաստան է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Նույն հիմնադրամում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Լրագրողների հարցին, թե արդյոք հնարավորություն կլինի Էլթոն Ջոնի հետ խոսելու, նախագահը պատասխանեց, որ երգիչը լրագրողների հետ խոսելու համար չի եկել Երևան, ավելի կարևոր առաքելություն ունի, եկել է՝ Հայաստանի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու: Հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնը լսել է Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության մասին, նախագահը պատասխանեց. «Իհարկե»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր