00:00:00

Լավ նպատակ էր․ «Զովք»–ի փոխտնօրենը՝ Աննա Հակոբյանի թանկարժեք ընթրիքին մասնակցելու մասին

19:12, 04 նոյեմբեր 2024 Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին հանդիպել և ընթրել է «հաջողակ տղամարդկանց» հետ, որոնք ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ էին վճարել։Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր գնացել նաև «Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ Վերջինս Irakanum.am–ի հետ զրույցում անդրադարձել է ընթրիքին մասնակցելու որոշմանը։ «Երիտասարդի երազանք ծրագրի շրջանակներում ենք փորձել աջակցել սկսնակ գործարարներին, և կարծում եմ, որ ցանկացած պարագայում   լումա ներդնելը երիտասարդի երազանքի իրագործման  պարագայում, թերևս շատ կարևոր փաստ է»։ Խաչատրյանի խոսքով՝ լավ նպատակ է հետապնդվել, և դրա համար էլ որոշում են կայացրել մասնակցել։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ էր իրականացրել «Զովք» սուպերմարկետների ցանցում, ապա հայտարարել, որ ընկերությունը, օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Ռաֆայել Խաչատրյանն անդրադարձել է նաև այս ստուգումներին և հայտարարել, որ դրանք չորս տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններ են։ 

Ինչու են սուպերմարկետների ցանցը կապում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ, հետաքրքրվել է Irakanum.am–ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր