00:00:00

Անահիտ Սիմոնյան. Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն

11:12, 23 հոկտեմբեր 2024 Ժամանց

«Երբեմն կյանքը ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում՝ մնա՞լ կոնֆորտ գոտում, թե՞ ռիսկի գնալ ու ամեն բան սկսել զրոյից։ Դա կարող է վախեցնող լինել, բայց միաժամանակ հնարավորություններով ու հույսով լի։ Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն, որի հեղինակն ինքդ ես»,-ինսթագրամի իր էջում գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որ վերջերս որդու հետ բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։

Նա նշել է՝ դու կարող ես ստեղծել քո նոր տարբերակը, իրականություն դարձնել քո երազանքներն ու ցանկությունները, ուսումնասիրել նոր հորիզոններ ու հանդիպել մարդկանց, որոնք կոգեշնչեն քեզ։

«Թույլ մի տվեք, որ անհայտի նկատմամբ վախը կանգնեցնի ձեզ: Ամեն քայլ դեպի նոր հնարավորություններ նոր բան սովորելու, ձեր ուժեղ կողմերը բացահայտելու և ինքնավստահություն զարգացնելու հնարավորություն է։ Եվ նույնիսկ եթե ճանապարհին կան խոչընդոտներ, հիշեք, որ յուրաքանչյուր դժվարություն դաս է, որը ձեզ ավելի ուժեղ է դարձնում»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր