00:00:00

Բրեդ Փիթը սպառնացել է հաշվեհարդար տեսնել

02:00, 26 մայիս 2018 Ժամանց

Դերասան Բրեդ Փիթը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Հարվի Վայնշթեյնի հետ, երբ իմացել է դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նկատմամբ ոտնձգությունների մասին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով դերասանուհուն։ Միջադեպը տեղի է ունեցել 1990-ականներին, երբ Փելթրոուն նկարահանվում էր «Էմմա» ֆիլմի գլխավոր դերում, որի պրոդյուսերը Վայնշթեյնն էր։ Դերասանուհու խոսքով՝ նա սկսել է իր նկատմամբ ոտնձգություններ կատարել, երբ իրենք հյուրանոցի համարում մենակ են մնացել։ Մասնավորապես՝ պրոդյուսերը սկսել է հպվել նրան և առաջարկել մերսման սրահ անցնել։ «Ես այդպիսի բան ընդհանրապես չէի սպասում»,-խոստովանել է դերասանուհին։«Եթե քո պատճառով նա ևս մեկ անգամ իրեն անհարմար զգա, ես կսպանեմ քեզ»,-ասել է Փիթը Վայնշթեյնին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր