Գիտնականներն ասում են, որ սուրճից կտրուկ հրաժարվելը կարող է բերել մի շարք առողջական խնդիրների, ինչպես օրինակ, փորկապության։ Այս մասին հայտնում է HealthNews պարբերականը։ Մասնագետները բացատրում են, որ սուրճը հայտնի է որպես հաստ աղիքի աշխատանքը խթանող միջոց։ Այն նաեւ ազդում է նյարդային մեխանիզմների եւ աղե-ստամոքսային համակարգի հորմոնների վրա։ Մարդկանց մոտ, ովքեր հաճախ են սուրճ խմում, այն կարող է որոշակի կախվածություն առաջացնել։
Այդ ամենը հաշվի առնելով, հանկարծակի եւ կտրուկ հրաժարվելը սուրճից կարող է բերել առողջական խնդիրների։ Գիտնականները խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են կրճատել սուրճի օգտագործումը կամ հրաժարվել դրանից առհասարակ, դա անել աստիճանաբար, գտնելով համարժեք փոխարինիչներ, ինչպես օրինակ՝ սուրճը փոխարինել թեյով։ Բացի այդ, մարդիկ ովքեր ցանկանում են հրաժարվել սուրճից, պետք է հետեւեն իրենց ջուր խմելու ռեժիմին եւ ֆիզիկական ակտիվությանը, նշում են մասնագետները։