00:00:00

Dolce&Gabbana-ն շների համար օծանելիք է թողարկել

22:10, 04 օգոստոս 2024 Ժամանց

Dolce&Gabbana-ն շների համար օծանելիք է թողարկել։ Ոգեշնչված դիզայներ Դոմենիկո Դոլչեի շնից՝ Ֆեֆեից, իտալական նորաձևության բրենդը ներկայացրել է նոր սփրեյ, որը հատուկ նախատեսված է շների համար։

DGFefé-ն պարունակում է իլանգ-իլանգի, մուշկի և ճանդանի նրբերանգների նուրբ, ջերմ նոտաներ և հավաստագրված է իբրև Safe Pet Cosmetics («Անվտանգ կենդանիների կոսմետիկա»), ինչը նշանակում է, որ այն փորձարկվել է և համապատասխանում է մարդկային կոսմետիկայի հետ համեմատելի չափանիշներին:

 

Բույրը ստեղծվել է՝ հաշվի առնելով շների զգայուն մաշկը և լիովին զերծ է սպիրտի որևէ հետքից: Օծանելիքը ներկայացված է կանաչ լաքապատ սրվակով, որը զարդարված է կարմիր փակիչով և 24 կարատանոց ոսկով ձուլված շան թաթի դրոշմով։

Օծանելիքի լրակազմում բացառիկ շան վզակապ է կցված՝ անհատական փորագրման համար նախատեսված պիտակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր