00:00:00

« Եթե ես կրկին պարեմ» մելոդրամայի պրեմիերան օգոստոսի 1-ի երեկոյան միայն Armflix-ում

23:07, 01 օգոստոս 2024 Ժամանց

Օգոստոսի 1-ի երեկոյան միայն Armflix-ում տեղի կունենա « Եթե ես կրկին պարեմ»  սիրային մելոդրամայի երկար սպասված պրեմերիան։ Սա բացառիկ պատմություն է սիրո, փորձությունների, դրանք  հաղթահարելու  ու կյանքի նկատմամբ կորցրած  հավատը վերականգնելու մասին: Օգոստոսի 1-ի երեկոյից միայն Armflix-ի բաժանորդները կունենան էքսկլյուզիվ հնարավորություն դիտելու գեղեցիկ սիրո այս պատմության մասին պատմող սերիաները և հետևել ֆիլմի զարգացումներին։ 

« Եթե ես կրկին պարեմ» ֆիլմը բալետի առաջատար պարողի մասին է, ով պատերազմի ժամանակ  քայլելու կարողությունը կորցնելու արդյունքում կորցնում է նաև հավատը կյանքի ու ապագայի նկատմամբ։  Սակայն նրա կյանքում Անաիս անունով աղջկա հայտնությունը վերականգնում է ապրելու ցանկությունն ու փափագը։ Գլխավոր կերպարներից Արմենին մարմնավորում է Հայաստանի բալետի լավագույն և առաջատար մենապարող  Րաֆֆի Գալստյանը իսկ Անաիսի կերպարը մարմնավորում է Էլեն Սաֆարյանը,  ով ի դեպ երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Յուլիա Ֆինկը, Արման Ղազարյանը, Հայկ Պետրոսյանը, Հովհաննես Զիրոյանը, Սևակ Սանթրոսյանը և այլոք։ 

Armflix-ի բաժանորդներն արդեն այսօր ունեն էքսկլյուզիվ հնարավորություն վայելելու գեղեցիկ սիրո այս պատմությունը, քանի որ ֆիլմի դեբյուտը բացառապես այս հարթակում է: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել կարող են հենց այս պահին Armflix համայնքին՝ ֆիլմի ուշագրավ ու հետաքրքիր զարգացումները բաց չթողնելու համար։ Բարի դիտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր