00:00:00

Սեպտեմբերին ով կամ ովքեր հրաժեշտ կտան պաշտոնին. Նրանք Նիկոլի թրի ծայրին են․ «Իրավունք»

08:25, 16 հուլիս 2024 Մարզեր

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիրախն այս պահին նախարարներն են. Այս մասին տեղեկանում ենք վերջինիս մոտ կանգնած աղբյուրներից: Նա, ըստ էության, մարզային այցերն օգտագործում է նաեւ այդ նպատակով, ժողովրդից հետաքրքրվում է, թե որ նախարարից են դժգոհ, որպեսզի ազատման դիմումն առաջարկելիս «նավսյակի» նաեւ հիմքեր ունենա:

Ըստ նույն խոսակցությունների` Նիկոլի թրի ծայրին են հայտնվել, մասնավորապես` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս, կրկին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ավելին, նույն շշուկների պնդմամբ, սոցապ նախարարի պաշտոնի համար վերջինիս կողմից դիտարկվում է Արփի Դավոյանի եւ Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները: Իսկ բուն պաշտոնանկություններին Նիկոլը կգնա սեպտեմբեր ամսից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր