00:00:00

Լկտի սուտ է, հերիք է բամբասանքներով զբաղվեք պարոն Գասպարյան․ Օսիպյանը՝ Գասպարյանին

16:20, 09 հուլիս 2024 Իրավական

«Ամոթ է պարոն Գասպարյան, հերիք է բամբասանքներով զբաղվեք, բարձրաստիճան պաշտոնյա եք եղել։ Լկտի սուտ եմ համարում այդ ամենը։  Լկտի սուտ է, թե ցուցմունք եմ տվել, կամ կապավոր եմ եղել։ Ես որեւէ կարգավիճակ չեմ ունեցել ձեր դատավարության ամբողջ ընթացքում։ Վախկոտությունն էլ փնտրեք ձեր մեջ և ձեր շրջապատում։ Հայտնի դեպքերի ժամանակ «մկան ծակ» էին  մտել ձեզանից շատերն ու անջատել հեռախոսը։ Մեծ մարդ եք, գնացեք զբաղվեք ձեր առողջությունով։ Բան ունեք ասելու, ուղիղ ասեք, ինչ եք լրագրողների հետևը «պախկվել»։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով, այն հարցին, թե ճիշտ է, որ դուք ցուցմունք եք տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ, ինչպես ինքն է պնդել, ու այսօր էլ ասել, թե Օսիպյանը կապավոր է եղել ու նրան ասել են այն, ինչ գնացել՝ պատմել է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր