«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հունիսի 25-ին հայտնել էին, որ կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին։
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սփեյսիի հետ նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
«․․․ Տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն ՝ Օքսֆորդի համալսարանում»։