00:00:00

Ո՞ւմ է Թրամփը համարում հոլիվուդյան գեղեցկուհի

03:30, 25 մայիս 2018 Ժամանց

Հայտնի ամերիկյան ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնը պատմել է, որ Դոնալդ Թրամփը, դեռ նախքան նախագահ դառնալը, հարցազրույցներից մեկի ժամանակ խոսք է բացել կանանց գեղեցկության մասին: Սթերնի հարցին, թե ըստ նրա ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք, Թրամփը պատասխանել է. «Նախ և առաջ, Հովարդ, գեղեցկուհիներ են ոչ թե դերասանուհիները, այլ՝ մոդելները»: Սթերնն այդ ժամանակ անցել է կոնկրետ անունների և ասել է, որ անձամբ ինքը գեղեցկուհի է համարում կինոաստղ Անջելինա Ջոլիին: Սակայն Թրամփը դերասանուհու գեղեցկությունը «յոթ բալ» է գնահատել՝ տասից: «Գիտե՞ս ով է իսկական գեղեցկուհի: Իմ դուստր Իվանկան, այ նա տաս բալ ունի»,- ասել է Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր