Երեկ Դվին ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի որդու՝ Վահեի հարսանիքը։
Հարսնացուն՝ Սուսին, պարուհի է։
Հարսանեկան առաջին պարը Վահեն ու Սուսին պարել են Հայկոյի ամենահայտնի երգերից մեկի գեղեցիկ հնչյունների ներքո։
Հարսանիքին ներկա են եղել շոուբիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ Արամեն, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Հրաչ Մուրադյանը, Ներսես Ավետիսյանը, Էրիկը, Սիրուշոն՝ ամուսնու հետ, Արսեն Գրիգորյանը, Նառան, Արսեն Սաֆարյանը, և այլք։
Ներկա են եղել նաև հեռուստատեսության հետ կապ ունեցող մարդիկ՝ Արտակ Ալեքսանյանը, Վահե Խանամիրյանը և այլք։
Ի դեպ՝ տորթը հենց զույգն էր պատրաստել։ Տորթը կտրելու արարողությանը հաջորդել է շքեղ հրավառությունը: